Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աղասի Աղասյանի արծաթե մրցելույթը

Աղասի Աղասյանի արծաթե մրցելույթը
09.11.2012 | 02:11

Իսրայելում ընթացող ուսանողական համաշխարհային երրորդ խաղերում Հայաստանի ծանրամարտի ընտրանին 77 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Սամվել Գրիգորյանի արծաթե մեդալից զատ նույնատիպ մի ձեռքբերում էլ ունեցավ: Նույն օրը երեկոյան մրցահարթակ դուրս եկած Աղասի Աղասյանը (85 կգ) երկամարտում ցույց է տվել 350 (155+195) կգ արդյունք ու հռչակվել խաղերի փոխչեմպիոն: Ցավոք պակաս հաջող է եղել Վահրամ Գևորգյանի մրցելույթը: Նա երկամարտում 340 (155+185) կիլոգրամով գրավել է հինգերորդ տեղը: Այսպիսով` Հայաստանի ընտրանու ակտիվում է արդեն երկուական արծաթե ու բրոնզե մեդալ: Իրադարձություններից առաջ չընկնելով` ասենք, որ այս առաջնությունից մենք այնուամենայնիվ ոսկե մեդալի ակնկալիք էլ ունենք եւ դրա հավանական թեկնածուն պիտի որ լինի գերծանր քաշային կարգը ներկայացնող Հայկ Հակոբյանը: Բացի նրանից մենք ունենք մրցահարթակ դեռևս դուրս չեկած ևս երկու մարզիկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1723

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ